Երկրի անվտանգության շուրջ անթույլատրելի է ցանկացած մանիպուլյացիա և շահարկում. Դավիթ Զալկալիանի
Շուրջօրյա ռեժիմում, մշտապես հետևում ենք օկուպացված գոտու երկայնքով տիրող իրավիճակին և այն անօրեն գործողություններին, որոնք իրականացնում է Ռուսաստանի Դաշնությունն այնտեղ և այստեղից ելնելով, անմիջապես արձագանքում ենք ցանկացած արտահայտման,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Նրա խոսքով, հարցի առնչությամբ հաղորդակցվել է Եվրամիության դիտորդական առաքելության հետ:
«Առանձնազրույց եմ ունեցել Եվրամիության դիտորդական առաքելության, ինչպես նաև համանախագահների հետ: Եվրամիության առաքելությունը չի հաստատում սահմանազատման գործընթացը և այդ մասին կատարել է շատ կտրուկ հայտարարություններ: Իհարկե, նմամ իրավիճակում անթույլատրելի են մանիպուլյացիաները և շահարկումները, քանի որ մենք գործ ունենք երկրի անվտանգության, այն մարդկանց հետ, որոնք ապրում են այնտեղ:
Առանձնապես կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր անում են չմտածված հայտարարություն, չմոլորեցնեն հանրությանը, որը կարող է տալ անդառնալի հետևանք»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին: