Երկկողմ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է մեկ հայ և երկու ադրբեջանցի զինվոր

15:17, 06.07.2021

Հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի է ունեցել երկկողմ փոխհրաձգություն:

Տեղեկատվությունը տարածում են հայկական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Հայաստանի գլխավոր շտաբի տեղեկատվության վարչության պետ Սամվել Ասատրյանի հայտարարությունը:

Ասատրյանի խոսքով, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի մոտ հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել: Նրա փոխանցմամբ, հրաձգության հետևանքով վիրավորվել է մեկ հայ և երկու ադրբեջանցի զինծառայող:

Ադրբեջանական կողմը միջադեպի վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չի արել:

Նմանատիպ