Երիտասարդ իրավաբանների միության նախագահն հայտարարում է, որ պետությունը «Նամախվան ՀԷԿ»-ի կապակցությամբ գործընթացները վարում է թերի
Մենք ներկայացնում ենք այս մարդկանց շահերը և միևնույն ժամանակ, մեր համերաշխությունն ենք հայտնում այս գործողությանը, քանի որ այն գործընթացները, որոնք պետք է իրականացվեին, պատշաճ կերպով չեն իրականացվել: Հանրային քննարկումներն անցել են օրենքի խախտումներով,- այս մասին «Նամախվան ՀԷԿ»-ի հակառակորդների հանրահավաքից առաջ, հայտարարել է երիտասարդ իրավաբանների միության նախագահ, Նիկոլոզ Սիմոնիշվիլին:
Նրա խոսքով, փաստորեն ՀԷԿ-ի վերաբերյալ հասարակական քննարկումներ չեն անցկացվել:
«Կարող ենք ասել, որ հանրային քննարկումները պատշաճ չեն անցկացվել: Բացի այդ, չեն ուսումնասիրվել այն հանգամանքները, որոնք պետք է ուսումնասիրվեին մինչև ՀԷԿ-ի կառուցումը: Երբ մենք խոսում ենք էներգետիկ անկախության և անվտանգության մասին, դա կարևոր է, մենք նույնպես կիսում ենք այս գաղափարը: Այստեղ խնդիրն այն է, որ պետությունը չի ղեկավարում այդ գործընթացները պատշաճ կերպով, չի լսում մարդկանց և չի ուսումնասիրում այն ամենը, ինչ պետք է ուսումնասիրվի», – հայտարարել է Նիկոլոզ Սիմոնիշվիլին: