Երեխաների պաշտպանությունը բոլոր տեսակի բռնությունից կոմպլեքսային հարց է, որի համար հարկավոր է ստեղծել սերտ և կոորդինացված աշխատանքային մթնոլորտ
Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին մասնակցել է UNICEF-ի կազմակերպմամբ տեղի ունեցած »պետության քաղաքականությունը երեխաների նկատմամբ և ընտանեկան բռնության հաղթահարման և բարեկեցության համար» վեռնագրով հանդիպմանը:
Ծուլուկիանին միջոցառմանը ելույթ ունենալու ժամանակ, զրուցել է երեխաների պաշտպանության տեսանկյունից իրականացրած օրենսդրական փոփոխությունների և հաջողությունների մասին: Նրա խոսքերով, երեխաների պաշտպանությունը բոլոր տեսակի բռնությունից, կլինի դա ընտանեկան կամ ընտանիքից դուրս, կոմպլեքսային հարց է, որի համար հարկավոր է ստեղծել սերտ և կոորդինացված աշխատանքային մթնոլորտ:
Նախարարը զրուցել է նաև փողոցում բնակվող կամ թափառող երեխաների մասին և ներկայացրել այդ ուղղությամբ իրականացրած օրենսդրական փոփոխությունները: նրա խոսքերով այս երեխաները հիմնականում չունեն նույնականացման փաստաթղթեր, քանզի նրանց ծնողները չեն դիմել արդարադատության նախարարությանը: Ի պատասխան դրա, 2016 թվականին թրեֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի շրջանակներում մշակվել են օրենսդրական փոփոխություններ, որի արդյունքում ընդունել են «անօթևան երեխա» տերմինը: Անօթևան և բռնության զոհ դարձած երեխաների համար նույնականացման փաստաթղթերի անվճար տրման տեսանկյունից, «պետական ծառայությունների զարգացման գործակալությունում» հիմնվել է համապատասխան բազա և իրավական սկզբունք:
Թեա Ծուլուկիանին զրուցել է նաև մինչև 18 տարեկան անձանց կրթության համակարգից դուրս մնալու մասին: Նրա խոսքերով «հանցանքի կանխարգելման կենտրոնում» պարբերաբար անց են կացվում տարբեր դասընթացներ և թրենինգներ: 2014-2017 թթ. հատուկ ծրագրից օգտվել է մոտ 1286 անչափահաս:
Միջոցառմանը ներկա էին նաև տարբեր գերատեսչությունների և ծառայությունների ներկայացուցիչներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan