Երևանում Կառավարական առանձնատան մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, կան ձերբակալվածներ

22:41, 03.06.2022

«Դիմադրություն» շարժման մասնակիցների և ոստիկանական ուժերի միջև Կառավարական առանձնատան մոտ հրմշտոց տեղի ունեցավ, արդյունքում կան բերման ենթարկվածներ:

Ավելի վաղ «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով Ազգային ժողովից շարժվեցին դեպի Կառավարություն, ապա Կառավարական առանձնատուն:

«Դիմադրություն» շարժման մասնակիցները այս պահին Կառավարական առանձնատան մոտից շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ:

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այնտեղ տեղի կունենա հանրահավաք, որի ընթացքում կքննարկվեն հետագա անելիքները: «Ոստիկանության և ցուցարարների միջև բախումների ընթացքում կան բերման ենթարկվածներ և տուժածներ»,- ասաց նա:

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ժամը համալսարանական հիվանդանոց է շտապօգնության մեքենայով տեղափոխվել 7 քաղաքացի:

Նմանատիպ