Երևանում ձերբակալել են Նիկոլ Փաշինյանին. Հայկական մամուլ (ՈՒՂԻՂ)
12:39, 22.04.2018
Հայկական մամուլի լրատվությամբ, Հայաստանի մայրաքաղաքում հանրահավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել է: Մամուլի լրատվությամբ, միջադեպը տեղի է ունեցել Երևանում, Արցախի փողոցում, որտեղ ցուցարարների ճանապարհը փակել են ոստիկանները: Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանների պատնեշը, որի ընթացքում տեղի ունեցավ փոքր ընդհարում: Իրավապահները օգտագործել են ձայնային նռնակներ: Ոստիկանները ձերբակալել են նաև պատգամավոր Սասուն Միքաելյանին:
Մինչ այդ, Երևանում հանրահավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իրավապահներին վայր դնել զենքը: Նրա խոսքերով, այսօրվա հանդիպմանը պարզ երևաց, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը ոչադեկվատ է:
Այս պահին ցուցարարները ուղևորվում են դեպի Էրեբունի, որտեղ ցույցը նախապես կազմակերպված էր: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել բնակչությանը միանալ համընդհանուր անհնազանդության ակցիային:
Ընդիմադիր պատգամավորի և ՀՀ վարչապետի միջև հանդիպումը կայացել է այսօր: Բանակցությունները ավարտվել են անարդյունք, վարչապետը լքել է հանդիպումը: Սարգսյանը հանդիպումից հետո մեկնաբանություն չի արել, իսկ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունը անցնում է ժողովրդի ձեռքերում և Հայաստանի կառավարությունը չի վերահսկում իրավիճակը: