Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ
Պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի շենքում: Դեպքի հետևանքով մեկ մարդ է մահացել։
Ինչպես գրում են հայկական լրատվամիջոցները՝ հենվելով առողջապահության նախարարության վրա, երեք մարդ հոսպիտալացվել է։ Տուժածների վիճակը հայտնի չէ։
Դեպքի վայրում մոբիլիզացված են արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Թե ինչն է դարձել պայթյունի պատճառ, դեռևս հայտնի չէ։