Երևան-Թբիլիսի-Բաթումի առաջին գնացքը կշարժվի հունիսի 15-ին, ինչը նշանակում է, որ հարևան պետությունից զբոսաշրջիկները ավանդաբար կայցելեն մեզ. Նաթիա Թուրնավա
Հունիսի 15-ին առաջին գնացքը երթևեկելու է Երևան-Թբիլիսի-Բաթումիի ուղղությամբ, ինչը նշանակում է, որ մեր դաշնակից և հարևան երկրից զբոսաշրջիկները ավանդաբար կժամանեն և կայցելեն մեր Սևծովյան հանգստավայրերը, մայրաքաղաքը և զբոսաշրջային այլ ուղղությունները,- այս մասին կառավարության նիստի ավարտից հետո, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան:
Ինչպես նշել է Նաթիա Թուրնավան, ցամաքային սահմանների բացումից անցել է մեկ շաբաթ, և նախնական արդյունքներն արդեն տեսանելի են:
«Սահմանային անցումների առումով մեր հարևան երկրներից զբոսաշրջային հոսքերն ավելացել են: Վերականգնվեց երկաթուղային ուղևորափոխադրումը Հայաստանի և Վրաստանի միջև: Հունիսի 15-ին առաջին գնացքը կմեկնի Երևան-Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ: Սա նշանակում է, որ մեր դաշնակից և հարևան պետությունների զբոսաշրջիկները ավանդաբար ժամանում են, այցելում են Վրաստան, Սև ծովի մեր հանգստավայրեր, մայրաքաղաք, զբոսաշրջային այլ ուղղություններ: Անխափան տեղաշարժ կա նաև Թուրքիայի Հանրապետության հետ ցամաքային սահմանում, որտեղից գալիս են այցելուներ: Այցելում են Աջարիա, այցելում են Թբիլիսի և այլ շրջաններ: Ուկրաինայից զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Նրանք կարող են մեզ այցելել ինչպես օդային ճանապարհով, այնպես էլ լաստանավերով, Սև ծովով: Ադրբեջանի հետ, ինչպես գիտենք, աշխատանքներ են տարվում իրենց քաղաքացիներին Վրաստանում ընդունելու ուղղությամբ: Մենք մեծ հույս ունենք, որ այս որոշումը չի հետաձգվի, և մենք հնարավորություն կունենանք Վրաստանում հյուրընկալել մեր ադրբեջանցի ընկերներին, զբոսաշրջիկներին», – ասել է Նաթիա Թուրնավան:
Նրա խոսքով Վրաստանի շուկա են մտնում նոր ավիաընկերություններ:
«Մեզ հայտնի է, որ «Օման Էար» Արաբական պետության ավիաընկերությունը մտնում է մեզ մոտ և շաբաթական մի քանի անգամ իրականացնելու է չվերթներ: Հուլիսից մենք նաև հաստատեցինք եվրոպական «Լուֆթհանզայի» ցածր բյուջետանոց դուստր ընկերություն «Եվրո Վինգս»-ի չվերթները, որն կսկսվի շաբաթը մի քանի անգամ չվերթներ իրականացնել Դյուսելդորֆից: Գոյություն ունեցող ավիաընկերությունների կողմից կա նաև մշտական պահանջ բարձրացնել հաճախականությունները: Սա դրական սպասումներ է ստեղծում, զբոսաշրջությունը կշարունակի վերականգնվել: Մենք կունենանք Համակարգող խորհրդի մեկ այլ նիստ, որտեղ կքննարկենք, թե ինչ է արվում, ինչ կարող ենք անել, որպեսզի սահմանն անցնելն ավելի արդյունավետ լինի, ավելի հարմարավետ լինի և ավելի շատ օգնի տնտեսությանը», – հայտարարել է Նաթիա Թուրնավան: