Երևան-Սևան ավտոճանապարհի գտնվող գազալցակայանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել , կան վիրավորներ
Գիշերը Երևան-Սևան ավտոճանապարհի գտնվող գազալցակայանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կան վիրավորներ, սակայն ստույգ թիվն այս պահին հայտնի չէ։
Հայաստանի փրկարար ծառայության տվյալներով՝ պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 23:14-ին։ Դեպքի վայրում մոբիլիզացվել է 12 հրշեջ մեքենա, փրկարար և շտապօգնության մեքենա։
Պայթյունի պատճառն անհայտ է։