Երեք օր է անկողնուց վեր չեմ կենում և հետևում էի համերաշխության հանրահավաքին, այնքան եռանդ փոխանցվեց, որ խցում տեղ չէի գտնում, մի անկյունից մյուսն էի քայլում. Միխեիլ Սաակաշվիլի
Երեք օր է, ինչ անկողնուց վեր չեմ կենում և համերաշխության այնպիսի ուժեղ հանրահավաք դիտելը ինձ այնպիսի էներգիա է տվել, որ խցում տեղ չեմ գտնում և մի անկյունից մյուսն եմ գնում,- այս մասին գրված է նամակում, որը տարածվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում։
«Իմ նվիրյալ հերոս ընկերներ, այնքա՜ն շնորհակալ եմ, որ չնայած հեռուստատեսությամբ չդադարող ահաբեկումներին, չնայած իրենց բոլոր ուժերը սեփական ժողովրդի դեմ գործադրելուն, դուք այդքանով եք դուրս եկել աշխատանքային օրը և նման ոգով։
Երեք օր է, ինչ հազիվ եմ անկողնուց վեր կենում ու հետևում համերաշխության այնքան ուժեղ հանրահավաքին, լսում էի ձեր բղավոցը հատկապես «Վրաստան, Վրաստան» (իհարկե շնորհակալ էի իմ անվան վանկարկումից), այնքան եռանդ էի զգում, որ չէի կարողանում խցում տեղ գտնել և մի անկյունից մյուսն էի քայլում: Այսօր վերջնականապես համոզվեցի, որ հաղթանակը մոտ է։ Փա՛ռք ազատությանը»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին։