Երեք երկրներով արդեն գրանցել ենք կարևոր արդյունք, կշարունակենք ընթանալ այդ ուղղությամբ, որի համար մեզ կօգնի ասոցացման եռյակը. Դմիտրո Կուլեբա
Մենք, երեք երկրները, արդեն հասել ենք զգալի արդյունքների բարեփոխումների իրականացման և եվրոպական չափանիշներին մերձենալու հարցում, – այս մասին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, Վրաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարների և Եվրամիության գերագույն ներկայացուցիչ, Ժոզեֆ Բորելի հետ կազմակերպված մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով, իրենք հաստատ կշարունակեն շարժվել այդ ուղղությամբ, ինչին կօգնի «Ասոցիացման եռյակ» ձևաչափը:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել գերագույն ներկայացուցչին` «Արևելյան գործընկերության» ծրագիրը զարգացնելու, տարբերակման և ներառման սկզբունքները քննարկելու համար: Ուրախ եմ, որ մենք տարբերակման հարցում ընդհանուր հայտարարի ենք եկել Եվրամիության հետ: Մենք ՝ երեք երկրներս, արդեն զգալի արդյունքների ենք հասել բարեփոխումներ իրականացնելու և եվրոպական չափանիշներին մերձենալու հարցում: Մենք անպայման կշարունակենք շարժվել այս ուղղությամբ, ինչին կօգնի «Ասոցիացման եռյակ» ձևաչափը», – հայտարարել է Դմիտրո Կուլեբան: