Երեք անհետ կորած զբոսաշրջիկների մահացած են գտել Թեթնուլդում
Երեք անհետ կորած զբոսաշրջիկների մահացած են գտել Թեթնուլդում

Մեստիայի մունիցիպալիտետում երեք անհետ կորած զբոսաշրջիկների մահացած են գտել Թեթնուլդի գագաթին։

Մահացած ալպինիստների մարմինները տեղափոխվել են Մեստիա։

Անհայտ կորածների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ օրվա ընթացքում։

Ըստ առկա տեղեկությունների՝ նրանք երեքն էլ օտարերկրյա պետությունների քաղաքացիներ են։ Զբոսաշրջիկների հետ կապը կտրվել է մի քանի օր առաջ։