Երեք անձ ձերբակալվել է հարկային փաստաթղթեր կեղծելու և մեծ քանակությամբ գույք յուրացնելու փաստով
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, երեք հոգու ձերբակալել են կեղծ հարկային փաստաթղթեր խմբակային արտադրության և օգտագործման և մեծ քանակությամբ գույքի խարդախությամբ տիրանալու համար:
«Հետաքննության արդյունքում պարզվել է, որ պետական գույքին խարդախությամբ տիրանակու նպատակով մեղադրյալները ներգրավել է ավելի քան 50 ընկերություն, որոնք գրանցվել են որպես ԱԱՀ վճարող, որի միջոցով, 2019-2020 թվականերին կեղծ փաստաթղթերի ճանապարհով ստեղծել են 441 360 լարիի ակտիվ», – ասացին քննչական ծառայությունից:
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ և 180-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչը նախատեսում է ազատազրկում վեցից ինը տարի ժամկետով: