Երեկ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահին գոլֆի մական է նվիրել, որը նրան նվիրել էր ուկրաինացի զինվորը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ի նախագահին գոլֆի գավազան է նվիրել՝ Սպիտակ տանը երեկ կայացած հանդիպման ժամանակ։ Գավազանը նրան փոխանցել է ուկրաինացի զինվորական, Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտ Կոնստանտին Կարտավցևը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
Զելենսկին Դոնալդ Թրամփին պատմել է, որ Կարտավցևը ոտքը կորցրել է Ռուսաստանի լայնածավալ ներխուժման առաջին ամիսներին՝ մարտընկերների կյանքը փրկելիս։
Նախագահի խոսքով՝ գոլֆը դարձել է կրտսեր սերժանտի վերականգնման մաս։
Նախագահի գրասենյակի տվյալներով՝ Զելենսկին Թրամփին ցույց է տվել նաև Կարտավցևի տեսաուղերձը, որում ուկրաինացի զինվորականը խնդրում է ԱՄՆ-ի նախագահին օգնել, որպեսզի պատերազմն Ուկրաինայում ավարտվի արդար և կայուն խաղաղությամբ։
Նախագահ Թրամփը ընդունել է նվերը և որպես պատասխան տեսանյութ է նկարահանել, որում շնորհակալություն է հայտնում ուկրաինացի զինվորին։
Իր հերթին Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահին նվիրել է Սպիտակ տան խորհրդանշական բանալին։