Երեկ բացահայտվել է երեք ոչ կառավարական կազմակերպութան սուտը. Թեա Ծուլուկիանի
Շատ ցավալի փաստ է, որ երեկ բացահայտվել է երեք ոչ կառավարական կազմակերպութան սուտը,- այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ ID նույնականացման քարտերի հնարավոր պատրաստման հարցով երեք ոչ կառավարական կազմակերպության հայտարարության և այդ գործով ընթացող հետաքննության հետ կապված:
Նրա խոսքով, պարզ է, որտեղից է գալիս սուտը, քանի որ ոչ կառավարական կազմակերպությունները դատախազությունում չեն կարողացել ներկայացնել ապացույցներ:
Ծուլուկիանին հայտարարում է, որ ցանկացած սուտ, որն ուղղված է ընտրացուցակի և պետական ինստիտուտի դեմ, վնասում է երկիրը:
Երեք ոչ կառավարական կազմակերպության – «Վրաստան-միջազգային թափանցիկության», Երիտասարդ իրավաբանների միության և «Արդար ընտրությունների» հայտարարությամբ, նախորդ շաբաթ պետական ծառայությունների զարգացման գործակալության աշխատակիցներից մեկը նրանց գործակալությանը տեղեկություն էր փոխանցել հավանաբար կեղծ ինքնության վկայականի պատրաստման մասին: Նրանք պահանջել են հետաքննություն սկսել ընտրությունների հավանական կեղծման փաստով: Հետաքննությունն սկսվել է և երեկ դատախազությունում հարցաքննության էին գտնվում երեք կազմակեերպության ներկայացուցիչները: Դատախազության հայտարարությամբ, նրանք հրաժարվել են հետաքննությանը փոխանցել կարևոր տեղեկություն: