Երեկ Ազովստալից տարհանվել են մեր 53 ծանր վիրավոր զինծառայողները, որոնց վիճակը կայունանալուց հետո մենք կփոխանակենք ռուս ռազմագերիների հետ. Իրինա Վերեշչուկ
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով՝ Մարիուպոլում շարունակվում է ռազմական փրկարարական գործողությունը «Ազովստալի» տարածքից։
Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչն ասում է, որ ծանր վիրավոր զինվորների առողջական վիճակի բարելավումից հետո Կիևը նրանց կփոխանակի ռուս ռազմագերիների հետ։
«Կյանքեր փրկելու նպատակով երեկ տարհանվել է մեր 53 ծանր վիրավոր զինծառայող։ Նրանց վիճակը կայունանալուց հետո մենք նրանց կփոխանակենք ռուս ռազմագերիների հետ։ Մենք աշխատում ենք հումանիտար գործողության հետագա փուլերի վրա։ Ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Վերեշչուկը։