Երեկ անցկացված ակցիան ուղեկցվում էր քաղաքական բաղադրիչով, որը ցավալի է. Կախա Կալաձեն
Երեկ անցկացված ակցիան ուղեկցվում էր քաղաքական բաղադրիչով, որը ցավալի է. Կախա Կալաձեն

Երեկ անցկացված ակցիայի ուղեկիցը քաղաքական բաղադրիչն էր, որը ցավալի է,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն երեկ, Ճավճավաձեի պողոտայում տեղի ունեցած դեպքի հետ կապված ակցիայի մասին խոսելիս: Կալաձեի խոսքով, իր համար անհասկանալի են այս ակցիայի պահանջները և այդ մասին տեղեկություն չունի:

«Ինչ վերաբերում է փաստին, որին հետևել է իմ արձագանքը – վերադառնում էի Թբիլիսի, երբ ասացին, որ երիտասարդների խումբ է, որը բողոքում է բանվորների իրավունքների դեմ և պահանջում հանդիպում: Այնտեղ թվարկած էին վարչապետը, Գախարիան, Սերգեենկոն, այլ նախարարներ և քաղաքապետարանը ևս: Համաձայնեցի և տարածեցինք դիմումը, որ պատրաստ էի, հանդիպել, լսել այս մարդկանց, փոխանցեի տեղեկություն, ինչ է արվել այս ուղղությամբ»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, տարիների ընթացքում աշխատանքի անվտանգության տեսանկյունից կար լուրջ խնդիր և իրականացվել են օրենսդրական որոշ փոփոխություններ:

«Թբիլիսիի քաղաքապետարանն էր փոփոխության նախաձեռնողըը: Դա վերաբերում էր շինարարություններին կանոնակարգերի խստացմանը, շինարարության վրա աշխատողների իրավունքներին, նրանց անվտանգությանը և այլն: Մտածեցի, որ այս ամենը կբացատրեմ երիտասարդներին, սակայն այնուհետև ինչպես զարգացան իրադարձությունները, դուք էլ տեսաք: Երբ տեսա կադրեր, թե ովքեր էին այս ցույցի կազմակերպիչները, ինձ համար ամեն բան պարզ դարձավ: Անցկացված ակցիայի ուղեկիցը քաղաքական բաղադրիչն էր, որը ցավալի է և չեմ շարունակի, ով է կանգնած այս ամենի հետևում և ով է կառավարում այս ամենը»,- հայտարարել է Կախա Կալաձեն: