Վրաստանում 600 փոքր և միջին ձեռնարկատեր ազատվում է վարձավճարից
Վրաստանում 600 փոքր և միջին ձեռնարկատեր ազատվում է վարձավճարից

Մոտ 600 փոքր և միջին ձեռնարկատեր, որոնք ձեռնարկատիրական գործունեության համար մունիցիպալիտետին պատկանող հողամասը վարձակալել են քաղաքապետարանից, երեք ամսով ազատվում են վարձավճարից,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, Թբիլիսիի քաղաքապետարանը շարունակում է միջոցներ ձեռնարկել, կորոնավիրուսի տարածումից բնակչությանը պաշտպանելու և ստեղծված իրավիճակում ձեռնարկատերերի վիճակը թեթևացնելու նպատակով:

Թբիլիսիի քաղաքապետը քաղաքացիներին մեկ անգամ ևս կոչ է անում առավելագույն ճշգրտությամբ կատարել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և երկրի համապատասխան գերատեսչությունների կողմից տրված հանձնարականները:

«Կարևոր է, որ պաշտպանենք անձնական հիգիենայի կանոնները, մարդկանց հետ հաղորդակցության ժամանակ անհրաժեշտ հեռավորությունը, առանց անհետաձգելի անհրաժեշտության, դուրս չգանք, մնանք տանը, հատկապես խուսափենք հասարակական վայրերից»,- հայտարարել է Կախա Կալաձեն: