Երդվյալ ատենակալների դատարանը սահմանափակ կարողություններով  անչափահասի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար պարեկային տեսուչին մեղավոր է ճանաչել
Երդվյալ ատենակալների դատարանը սահմանափակ կարողություններով անչափահասի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար պարեկային տեսուչին մեղավոր է ճանաչել

«Դատախազության ներկայացրած ապացույցների հիման վրա Թբիլիսիի երդվյալ ատենակալների դատարանը պարեկային տեսուչին մեղավոր է ճանաչել սահմանափակ կարողություններով անչափահասի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, նրան պատիվն ու արժանապատվությունը վիրավորող իրավիճակի մեջ դնելու համար»,- կարդում ենք դատախազության հաղորդագրության մեջ։

Դատախազությունից պարզաբանել են, որ դատաքննության ընթացքում ապացուցվել է, որ Իսանի մետրոկայարանի Ներքին գործերի վարչության Մետրոպոլիտենի բաժնի պարեկային տեսուչը անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել սահամանափակ կարողություններ ունեցող անչափահասի նկատմամբ.տեսուչը անչափահասին ֆիզիկական և բանավոր բռնության է ենթարկել ընկերների ներկայությամբ:

«Պետական ​​տեսուչ ծառայության աշխատակիցները հունվարի 25-ին ձերբակալել են մեղադրյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի երկրորդ մասով և որպես խափանման միջոց դատապարտվել է ազատազրկման։

«Հիմք ընդունելով երդվյալ ատենակալների կողմից ստացված մեղադրական դատավճռը՝ դատարանը մեղադրյալին մեղավոր է ճանաչել և նշանակել 5 տարվա ազատազրկման պատիժ»,- հայտնել են դատախազությունից։