Երդմնակալությունից հետո սկսվում է քաղաքական կյանքի նոր էջ, որին ես պատրաստ եմ. Սալոմե Զուրաբիշվիլի
Երդմնակալությունից հետո նախագահը մուտք կգործի իր նստավայր և կսկսի աշխատել հասարակության համար, հասարակությունը պետք է միավորել,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Նրա խոսքով, նախագահի երդմնակալությունից հետո Վրաստանի քաղաքական կյանքում բացվում է նոր էջ:
«Երդմնակալությունից հետո սկսվում է պետության, քաղաքական կյանքի նոր էջ: Ես պատրաստ եմ այդ ամենին: Ինձ համար չկա իշխանություն և ընդդիմություն: Ես կուսակցություններից բարձր նախագահ եմ, նոր Սահմանադրությամբ: Ես, առաջին հերթին, հաշվետու եմ հանրության առաջ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: