«Երբ կվառեմ Խանուքայի մոմը կցանկանամ, որ Իսրաելում, Վրաստանում և ողջ աշխարհում լինի խաղաղություն. Կվիրիկաշվիլի
«Երբ կվառեմ Խանուքայի մոմը կցանկանամ, որ Իսրաելում, Վրաստանում և ողջ աշխարհում լինի խաղաղություն. Կվիրիկաշվիլի

«Երբ կվառեմ Խանուքայի մոմը կցանկանամ, որ Իսրաելում և բոլոր հրեաների ընտանիքներում լինի խաղաղություն, ինչպես նաև խաղաղություն լինի Վրաստանում և ողջ աշխարհում: Թող ոչ մեկ չտեսնի երեխաների արցունքոտ աչքեր»,-  այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիկաշվիլին արել է Թբիլիսիի Սինագոգում ընթացող  «Խանուքայի» տոնին նվիրված միջոցառման ժամանակ:

Նրա խոսքերով Վրաստանի համար այս 26 դարյա բարեկամությունը շատ կարևոր է և սա այն դեպքն է, երբ երկու ժողովուրդներ ունեն բազմաթիվ նմանություններ:

Գիորգի Կվիրիկաշվիլին տոնի առթիվ շնորհավորել է նաև Իսրաելի Վարչապետին: Նշենք, որ Բենյամին Նեթանհյահուն տեսազանգի միջոցով դիմել է Թբիլիսիի Սինագոգում հավաքվածներին և շնորհավորել նրանց: