Հույս ունենք, որ մեր բարեկամությունը Յունեսկոն մոտ ապագայում կճանաչի որպես ոչնյութական հուշարձան. Մամուկա Բախտաձե

20:47, 02.12.2018

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրեաներին շնորհավորել է Խանուքա տոնի առթիվ:

Վարչապետը հույս է հայտնել, որ վրաց և հրեա ժողովուրդների բարեկամությունը Յունեսկոն մոտ ապագայում ճանաչելու է որպես ոչնյութական հուշարձան:

«Ես ցանկանում եմ շնորհավորել հրեաներին Խանուքայի տոնի առթիվ: Այս օրը հրեա ժողովրդի համար հաղթանակի խորհրդանիշն է: Այս օրը երբ հրեաները վառում են մոմեր, դա խորհրդանշում է, որ հույս կա:

Մեր ժողովուրդների բարեկամությունը հաշվում է 26 դար: Սա եզակի դեպք է: Հույս ունենք, որ մեր բարեկամությունը Յունեսկոն մոտ ապագայում կճանաչի որպես ոչնյութական հուշարձան»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

«Իսրաելի տանը» նշել են Խանուքայի տոնը:

Նմանատիպ