Երբ հանրային հեռուստատեսությունում ծախսվում էին միլիոններ, որտեղ էիք դուք. Էկա Բեսելիան պատասխանել է Ռոման Գոցիրիձեին
«Շենքը դա հաճույք չէ, շենքը պարտադիր բան է»,- այսպես է պատասխանել խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեին, ով հարցրել էր թե ինչու է հանրային հեռուստատեսությունը փոխում շենքը:
«Պարոն Ռոման չեմ կարող առանց պատասխան թողել ձեր հարցը: Շենքը դա հաճույք չէ, շենքը պարտադիր բան է: Ասեմ ավելին, հանրային հեռուստատեսությունը տեղափոխվում է Ջիքիայի փողոց, այլ ոչ թե Լյուբլանայի վրա: Լավ կլիներ մինչև հայտարարություններ անելը հետաքրքրվեիք այդ հարցով: Համոզված եմ բազմաթիվ անգամ եղել եք հանրայինում, և տեսել թե ինչ վիճակում է այն, ցավոք տարիների ընթացքում միլիոններ են ծախսվել նրա համար, սակայն անարդյունք»,- ասել է Բեսելիան:
Հեղինակ -
Edgar Barsegyan