Երբ «Ազգային շարժումը» մտավ դահլիճ, «Վրացական երազանքը» դադարեցրեց նիստը, դա այն բանի հաստատումն է, որ նրանք վախենում են. Ակակի Մինաշվիլի
Երբ «Ազգային շարժումը» մտավ դահլիճ, «Վրացական երազանքը» դադարեցրեց նիստը, դա այն բանի հաստատումն է, որ նրանք վախենում են. Ակակի Մինաշվիլի

«Ազգային շարժման» ներկայացուցիչների հաղորդմամբ, նրանց կողմից խորհրդարան մտնելուն պես, «Վրացական երազանքը» դադարեցրեց խորհրդարանի նիստը:

«Ազգային շարժման» պատգամավոր Ակակի Մինաշվիլիի խոսքով, դրա պատճառն այն է, որ «Վրացական երազանքը» վախենում է իրենցից:

«Այն ինչ տեղի ունեցավ հաստատում է, թե որքան անհանգստացած են «Վրացական երազանքի» ներկայացուցիչները:

Երբ «Ազգային շարժումը», հիմնական ընդդիմադիր կուսակցությունը, մտավ դահլիճ, «Վրացական երազանքը» անմիջապես դադարեցրեց նիստը: Ինչո՞ւ, սա ապացույց է այն բանի, որ նրանք շատ անհանգստացած են ու վախենում են «Ազգային շարժումից»: Նրանք զգում են, որ իրենց քաղաքական վախճանը շատ մոտ է», – ասել է Ակակի Մինաշվիլին: