Երբ ասում ես, որ ոչ մեկին թույլ չես տա մտնի շենք և ոչ էլ դուրս գա, դա արգելափակում է, սակայն անվանել են պիկետավորում, որպեսզի ունենան շահարկումների միջոց. Մամուկա Մդինարաձե

00:28, 09.11.2020

Իշխող թիմի անդամ, Մամուկա Մդինարաձեի հայտարարությամբ, «Վրացական երազանքի» իշխանության պայմաններում ցուցարարների հանդեպ ուժ կկիրառվի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Սակայն, ըստ նրա, կառավարությունն օգտագործում է օրինական ուժ:

Միևնույն ժամանակ, Մդինարաձեն ասում է, որ տվյալ դեպքում իրականում գործ ունենք ոչ թե պիկետի, այլ հատուկ արգելափակման հետ:

«Ոչ ոք ուրախ չէ տեսնել ուժի կիրառումը, նույնիսկ օրինական ուժի, դա մարդկային կերպով ոչ մեկին հաճելի չէ: «Վրացական երազանքը» կառավարման ժամանակ, ուժ կիրառել է երբ եղել է ծայրահեղ անհրաժեշտություն:

Ինչ վերաբերում է այս դեպքին, երբ ասում ես, որ ոչ ոքի թույլ չես տա մտնել շենք, ոչ ոքի թույլ չես տա որ դուրս գա, որը հատուկ օբյեկտ է և դա անվանում եք պիկետ, դուք արդեն ստում եք հասարակությանը, որովհետև այն արգելափակում է, պիկետի պարզաբանումը բոլորովին այլ է:

Երբ հայտարարում ես և քո ակտիվիստներին կոչ անում, որ վաղը առավոտից այստեղ ոչ ոք չի մտնի և չի կարողանա դուրս գալ, ապա դա արգելափակում է, և որպես իրավաբան եթե չեմ խառնում՝ 222-րդ հոդվածն է, նման օբյեկտների արգելափակումը պատժվում է օրենքով: Սակայն, նրանք դա անվանեցին պիկետ միայն այն պատճառով, որ այդ ժամանակ հնարավորություն ունենան շահարկելու», – հայտարարել է Մդինարաձեն:

Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ զարգացումների վերաբերյալ: Հայտարարության համաձայն, ցուցարարները կիրառել են բռնի մեթոդներ, չեն ենթարկվել ոստիկանության ցուցումներին, իսկ ՆԳ նախարարությունը իրեն օրենքով տրված լիազորությունների շրջանակներում կիրառել է համաչափ ուժ:

Նմանատիպ