Երբ ամբողջ աշխարհն աշխատում էր, այդ ժամանակ բոյկոտի ռեժիմում էին, աշխատանքի համար հիմա են գժվում, երբ ամբողջ աշխարհն անցել է արտակարգ ռեժիմին. Մամուկա Մդինարաձեն ընդդիմության մասին
Երբ ամբողջ աշխարհն աշխատում էր, այդ ժամանակ բոյկոտի ռեժիմում էին, աշխատանքի համար հիմա են գժվում, երբ ամբողջ աշխարհն անցել է արտակարգ ռեժիմին. Մամուկա Մդինարաձեն ընդդիմության մասին

Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեն արձագանքում է «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեի կոչին՝ որ խորհրդարանն անհապաղ և սովորական ռեժիմով սկսի իր աշխատանքը:

Մդինարաձեի խոսքով, կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակից ելնելով, այսօր ամբողջ աշխարհն անցել է արտակարգ դրությանը, սակայն մինչ այդ, երբ նման խնդիր գոյություն չուներ, ընդդիմությունը բոյկոտի ռեժիմում էր:

«Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն կոչ է անում Վրաստանի խորհրդարանի ղեկավարությանն անհապաղ սկսել օրենսդրական գործունեությունը:

Գոցիրիձեի խոսքով խորհրդարանի հանձնաժողովները պետք է վերսկսեն իրենց գործունեությունը և անցկացվեն լիագումար նիստեր: