Ենս Ստոլտենբերգն այսօր կժամանի Վրաստան
Ենս Ստոլտենբերգն այսօր կժամանի Վրաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն այսօր կժամանի Վրաստան։

Ենս Ստոլտենբերգը Թբիլիսի կայցելի Ադրբեջանից:

Նախատեսված են նրա հանդիպումները նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համատեղ հայտարարություններով հանդես կգան լրատվամիջոցների առջև:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 19-ին Վրաստանից կմեկնի Երեւան: