Ենս Ստոլտենբերգն այսօր կժամանի Բուդապեշտ, որտեղ կհանդիպի Վիկտոր Օրբանին

12:24, 12.06.2024

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն այսօր կժամանի Բուդապեշտ, որտեղ կհանդիպի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում։

«Իմ՝ որպես գլխավոր քարտուղարի առաջադրանքի մի մասն է հանդիպել ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ և ապահովել, որ մենք կարող ենք համաձայնության գալ։ Ես անհամբերությամբ սպասում եմ Բուդապեշտ գալուն՝ քննարկելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգը, որը ներառում է աջակցություն Ուկրաինային և ինչպես մենք կարող ենք ավելի ամրապնդել մեր պաշտպանությունն ու զսպումը», – երեկ Ռիգայում Բուխարեստի խմբի գագաթնաժողովին ժամանելիս ասել է Ստոլտենբերգը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի մասնակցել «Բուխարեստյան իննյակի» հանդիպմանը։

Նմանատիպ