Ենս Ստոլտենբերգը մարտի 18-ին Վրաստան կժամանի
Ենս Ստոլտենբերգը մարտի 18-ին Վրաստան կժամանի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մարտի 17-19-ը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել ՆԱՏՕ-ի կայքում։

Ենս Ստոլտենբերգն Ադրբեջանից Թբիլիսի կժամանի մարտի 18-ին։ Նախատեսված են նրա հանդիպումները նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Ենս Ստոլտենբերգը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնի Իրակլի Կոբախիձեի հետ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանից Երևան կմեկնի մարտի 19-ին: