Ենս Ստոլտենբերգը դիմել է Իրակլի Կոբախիձեին. Շնորհակալություն ՆԱՏՕ-Վրաստան գործընկերությանը ձեր անձնական նվիրվածության համար
Ենս Ստոլտենբերգը դիմել է Իրակլի Կոբախիձեին. Շնորհակալություն ՆԱՏՕ-Վրաստան գործընկերությանը ձեր անձնական նվիրվածության համար

Շնորհակալություն ՆԱՏՕ-Վրաստան գործընկերությանը ձեր անձնական նվիրվածության համար,- այսպես է դիմել  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։

Ըստ Ստոլտենբերգի՝ այն, ինչ անում է Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին, լիովին համապատասխանում է այն ամենին, ինչ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցության համար։

«Վրաստանի համար կարևոր է շարունակել ամրապնդել ներքին բարեփոխումները, ժողովրդավարական արժեքները և օրենքի գերակայությունը, այդ թվում՝ այս տարվա հոկտեմբերին կայանալիք ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Այնպես որ, պարոն վարչապետ, կրկին շնորհակալություն եմ հայտնում հյուրընկալության համար։ Շնորհակալություն ՆԱՏՕ-Վրաստան գործընկերությանը ձեր անձնական նվիրվածության համար»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։