Ենս Ստոլտենբերգ. Ես դեմ եմ Վրաստանի կառավարության ցանկացած ձգտման վերսկսելու օտարերկրյա գործակալների կամ ազդեցության մասին 

20:31, 04.04.2024

«Ես դեմ եմ Վրաստանի կառավարության ցանկացած փորձի՝ կրկին ներկայացնելու օտարերկրյա գործակալների կամ ազդեցության մասին օրենքի նախագիծը, քանի որ այն հակասում է Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերին», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Սթոլթենբերգի խոսքով՝ Վրաստանը պետք է աշխատի բարեփոխումների վրա՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը մերձենալու համար։

«Եվրամիությունը նույնպես շատ հստակ դիրքորոշում ունի այս հարցում։ Մի քանի շաբաթ առաջ ես այցելեցի Թբիլիսի և իմ հիմնական ուղերձը վերաբերում էր բարեփոխումների կարևորությանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։ Ես նաև հստակ ասացի, որ վրաց ժողովուրդը ցանկանում է ունենալ ժողովրդավարական, բարեկեցիկ ապագա եվրոպական և եվրատլանտյան ընտանիքում։ Ցանկացած օրենք, որը ներկայացնում է օտարերկրյա գործակալի գաղափարը, ես վախենում եմ, որ կազդի բազմաթիվ լրատվամիջոցների վրա, որոնք գործում են միջազգային ասպարեզում և Վրաստանում, և կխաթարի Վրաստանը հզոր, ժողովրդավարական հասարակության վերածելու գաղափարը»-ասել է Ենս Ստոլտենբերգը։

Խորհրդարանում արդեն իսկ նախաձեռնվել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական նախաձեռնությունը։ Փոփոխությունները կներկայացվեն հաջորդ շաբաթվա երկուշաբթի Բյուրոյի նիստին, որից հետո կսկսվի քննարկումը։ «Վրացական երազանք»-ը պարզաբանել է, որ օրինագիծը խորհրդարանում նախաձեռնվել է ճիշտ նույն տեքստով, ինչ նախաձեռնվել է նախորդ տարի, միակ տարբերությամբ՝ նախագծում փոխվել է «օտարերկրյա գործակալ» տերմինը և ներկայացվել է հետևյալ տարբերակը «օտար տերության շահերն իրականացնող կազմակերպություն»:

Նմանատիպ