Ենս Ստոլտենբերգ. Վրաստանը և Ուկրաինան ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից են, կրկին պատրաստ ենք նրանց քաղաքական և գործնական օգնություն ցուցաբերել
Ենս Ստոլտենբերգ. Վրաստանը և Ուկրաինան ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից են, կրկին պատրաստ ենք նրանց քաղաքական և գործնական օգնություն ցուցաբերել

Վրաստանը և Ուկրաինան ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից են, և մենք կրկին պատրաստ ենք նրանց քաղաքական և գործնական օգնություն ցուցաբերել, – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի բացման ժամանակ, որին մասնակցում են նաև Վրաստանն ու Ուկրաինան։

«Մենք հատկապես ողջունում ենք նախարար Զալկալիանիին և նախարար Կուլեբային Հյուսիսատլանտյան խորհրդի այս նիստին, որին մասնակցում են Վրաստանը և Ուկրաինան։

Հունիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Դաշինքի առաջնորդները վերահաստատեցին իրենց ամուր աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

Վրաստանը և Ուկրաինան ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից են, որոնք նպաստում են ՆԱՏՕ-ի գործողություններին և առաքելություններին և ձգտում են միանալ Դաշինքին:

ՆԱՏՕ-ն աջակցում է Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշմանը, և մենք պատրաստ ենք քաղաքական և գործնական օգնություն ցուցաբերել Վրաստանին և Ուկրաինային»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։