Ենս Ստոլտենբերգ. Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է

11:28, 12.07.2024

 

«Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է»,- ասել է Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենկու հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսում։

«Ես ողջունում եմ ձեր առաջընթացը բարեփոխումների ուղղությամբ և մինչ դուք շարունակեք այս կարևոր աշխատանքը, մենք կաջակցենք ձեզ ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին»,- հավելել է Ստոլտենբերգը։

Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել Ուկրաինային օգնության վերաբերյալ որոշումների վրա, որոնք հավանության են արժանացել դաշնակիցների կողմից գագաթնաժողովի ժամանակ։

«Այստեղ՝ Վաշինգտոնում, դաշնակիցները որոշումներ են կայացրել Ուկրաինային երկարաժամկետ աջակցություն ապահովելու համար։Երեկ մենք պայմանավորվեցինք Ուկրաինայի համար էական փաթեթի շուրջ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Խոսելով օգնության մասին՝ Ենս Սթոլթենբերգը նշել է, որ փաթեթը ներառում է ուկրաինացի կործանիչների ուսուցում, ֆինանսական և ռազմական աջակցություն, ինչպես նաև անվտանգության ավելի շատ համաձայնագրերի ստորագրում։

Նմանատիպ