Ենս Ստոլտենբերգ. Ուկրաինան իրավունք ունի հարվածել Ռուսաստանի ռազմական օբյեկտներին
NATO Secretary-General Jens Stoltenberg speaks during a NATO Defence Ministers meeting in Brussels, Belgium, February 16, 2022. REUTERS/Johanna Geron
“Ուկրաինան իրավունք ունի հարձակվել Ռուսաստանի ռազմական օբյեկտների վրա”, ֊հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ՜Ենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ միջազգային իրավունքի համաձայն՝ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք։
«Այս պատերազմը Ռուսաստանը սկսել է խաղաղ, ժողովրդավարական հարեւան երկրի՝ Ուկրաինայի դեմ, որը երբեք սպառնալիք չի եղել Ռուսաստանի համար։ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, խախտում է միջազգային իրավունքը և շարունակում է ոչնչացնել, սպանել ու տառապանք պատճառել Ուկրաինային։ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանվել։Սա ամրագրված է միջազգային իրավունքով։ Բացի այդ, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ գրված է, որ եթե հարձակման ենթարկվես, դու իրավունք ունես պաշտպանվելու։ Ինքնապաշտպանության իրավունքը ներառում է նաև հարձակում ագրեսորի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի օրինական ռազմական օբյեկտների վրա։ Այնպես որ, անկասկած, Ուկրաինան իրավունք ունի հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին»,- նշել է Ստոլտենբերգը։