Ենս Ստոլտենբերգ. Ռուսաստանի կողմից անջատողական տարածքների օգտագործումը ռազմակայաններ ստեղծելու համար խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը
Մենք վճռականորեն աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չենք ընդունում, որ անջատողական տարածքներն օգտագործվում են Ռուսաստանի կողմից ռազմակայաններ ստեղծելու համար,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդում։
Նրա խոսքով՝ դա խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Սա ցույց է տալիս, թե որքան հեռու է Ռուսաստանը պատրաստ գնալ՝ Ուկրաինայում ռազմական նպատակներին հասնելու համար։ Նաև այդ գործողություններն են ստիպել անցնել պաշտպանական դիրքի, քանի որ ուկրաինացիները հաջողություններ ունեն Ղրիմում ռուսական ռազմածովային օբյեկտների վրա հարձակումներում։ Ուստի Ռուսաստանը այլընտրանքներ է փնտրում։ Սա ցույց է տալիս, թե ինչ ձեռքբերումներ ունեն ուկրաինացիները ռուսական ռազմածովային ուժերի վրա հարձակումների ժամանակ»,- ասել է Ստոլտենբերգը։