Ենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված շրջանների բռնակցման հետ կապված ցանկացած սպառնալիք անընդունելի է
Ենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված շրջանների բռնակցման հետ կապված ցանկացած սպառնալիք անընդունելի է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկերն է, և դաշինքը լիովին աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Ստոոլտենբերգը նշված հայտարարությունն արել է Իրակլի Կոբախիձեի հետ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

«ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին չեղարկել վրացական տարածքների որպես անկախ պետությունների ճանաչումը։ Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված շրջանների բռնակցման հետ կապված ցանկացած սպառնալիք անընդունելի է»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։