Ենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը Կոսովոյում պատրաստ են միջամտել, եթե Սերբիայի և Կոսովոյի միջև կայունությունը վտանգվի

19:50, 17.08.2022

ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը Կոսովոյում պատրաստ են միջամտել, եթե Սերբիայի և Կոսովոյի միջև կայունությունը վտանգվի,- Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

«Թեև իրավիճակը տեղում բարելավվել է, բոլոր կողմերի, հատկապես Բելգրադի և Պրիշտինայի բարձրաստիճան պաշտոնյաների պարտականությունն է խուսափել էսկալացիայից: Կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն և խուսափել բռնությունից։ ՆԱՏՕ-ն շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին տեղում: Մեր խաղաղապահների առաքելությունը՝ ՆԱՏՕ-ի ներքո գործող միջազգային ուժերի խաղաղապահ առաքելությունը, շարունակում է կենտրոնացած մնալ Միավորված ազգերի կազմակերպության մանդատի վրա։ Եթե կայունությանը սպառնա, ՆԱՏՕ-ի ներքո գործող միջազգային ուժերը պատրաստ են միջամտել»,- ասել է Ստոլտենբերգը։

Նմանատիպ