Ենս Ստոլտենբերգ. Մենք աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերին
Ենս Ստոլտենբերգ. Մենք աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերին

Բեղմնավոր հանդիպումներ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ՝ Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի խորապես արժեքավոր գործընկերության մասին,- այս մասին սոցցանցում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Մենք աջակցում ենք ձեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև աջակցում ենք ձեր ժողովրդավարության ամրապնդմանն ու եվրաատլանտյան ամբողջական ինտեգրմանը հասնելու ձեր ջանքերին»,- գրել է գլխավոր քարտուղարը։