Ենս Սթոլթենբերգը Վաշինգտոնում զարգացած իրադարձությունները որակել է ցնցող
Վաշինգտոնում զարգացած իրադարձություններին արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:
«Ցնցող տեսարաններ Վաշինգտոնում: Այս ժողովրդավար ընտրությունների արդյունքներին պետք է հարգանքով մոտենան»,- գրում է Ենս Սթոլթենբերգը:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ժամեր առաջ ճեղքել են ոստիկանության շղթան և ներխուժել կապիտոլիումի շենք, որտեղ ընթանում էր կոնգրեսի միացյալ նիստ: Նստաշրջանին պետք է հաստատեին ընտրողների կոլեգիայի քվեարկության արդյունքները: Վաշինգտոնում հայտարարվել է պարետային ժամ:
