Ենս Սթոլթենբերգ. Մենք Ուկրաինային օգնում ենք 2014 թվականից և ակտիվացել ենք ռուսական լայնածավալ ներխուժումից հետո, սակայն ուկրաինական տարածքում զորքեր տեղակայելու պլան չունենք
Ենս Սթոլթենբերգ. Մենք Ուկրաինային օգնում ենք 2014 թվականից և ակտիվացել ենք ռուսական լայնածավալ ներխուժումից հետո, սակայն ուկրաինական տարածքում զորքեր տեղակայելու պլան չունենք

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա։

Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամներն աննախադեպ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, թեև դաշինքը չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինայի տարածք։

«Մենք Ուկրաինային օգնում ենք 2014 թվականից և ակտիվացել ենք Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, սակայն չենք նախատեսում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում»,- ասել է Յենս Ստոլտենբերգը Associated Press-ի հետ զրույցում։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Ուկրաինային աջակցող միջազգային համաժողով է տեղի ունեցել, որին մասնակցել են 20 երկրների ղեկավարներ։ Ինչպես համաժողովի ավարտից հետո ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, արևմտյան երկրների միջև կոնսենսուս չկա Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում, թեև ապագայում ոչինչ բացառել չի կարելի։