Եմենի շիա հութիները Ադենի ծոցում վնասել են շվեյցարական նավը

13:25, 05.03.2024

Եմենի շիա «հուսիթները» Ադենի ծոցում վնասել են շվեյցարական նավը։

Ըստ տեղեկությունների՝ բեռնարկղային նավը վնասվել է բալիստիկ հրթիռի հարվածից հետո։

Նախնական տվյալներով՝ հրթիռային հարձակման հետևանքով անձնակազմի անդամները չեն տուժել։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ հրթիռի խոցումից հետո անձնակազմը օգնություն չի խնդրել, և նավը շարունակել է ճանապարհը։

Նմանատիպ