Եմենի շիա «հուսիթները» Ադենի ծոցում վնասել են շվեյցարական նավը։
Ըստ տեղեկությունների՝ բեռնարկղային նավը վնասվել է բալիստիկ հրթիռի հարվածից հետո։
Նախնական տվյալներով՝ հրթիռային հարձակման հետևանքով անձնակազմի անդամները չեն տուժել։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ հրթիռի խոցումից հետո անձնակազմը օգնություն չի խնդրել, և նավը շարունակել է ճանապարհը։