Եմենի հուսիթների կողմից արձակված անօդաչու թռչող սարքը բախվել է Իսրայելի Էյլաթ քաղաքի հյուրանոցներից մեկի մուտքին
Եմենի հուսիթների կողմից արձակված անօդաչու թռչող սարքը բախվել է Իսրայելի Էյլաթ քաղաքի հյուրանոցներից մեկի մուտքին

Եմենական «Հութիների» կողմից արձակված անօդաչու թռչող սարքը բախվել է Իսրայելի Էյլաթ քաղաքում գտնվող հյուրանոցի մուտքին։

Իսրայելական մամուլի հաղորդմամբ՝ բախման արդյունքում առաջացել է նյութական վնաս, սակայն տուժածներ չեն եղել։

Հաջորդ ժամերին Իսրայելի օդային ուժերը խոցել են Եմենից արձակված ևս երկու անօդաչու սարք։ Նախորդ երեկոյան «Հութիները» հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչի արդյունքում երկրի կենտրոնական հատվածում միացել է տագնապի ազդանշանը, սակայն այդ հրթիռն էլ խոցվել է Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

Իսրայելի զինվորականների հաղորդմամբ՝ օդային ուժերն այժմ հետաքննում են, թե ինչու չհաջողվեց կանխել առաջին անօդաչու սարքի հարվածը։

«Հութիները» հայտարարել են, որ սեպտեմբերի 18-ին մի քանի անօդաչու սարք են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից երեքը նպատակաուղղված էին Էյլաթում գտնվող թիրախներին, իսկ մեկը՝ Բեր Շևայում գտնվող թիրախին։