ԵՄ պատվիրակություն - 2025 թվականի ամենամյա հարցումը կրկին հաստատում է, որ Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը իրենց ապագան տեսնում է Եվրամիությունում
ԵՄ պատվիրակություն - 2025 թվականի ամենամյա հարցումը կրկին հաստատում է, որ Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը իրենց ապագան տեսնում է Եվրամիությունում

2025 թվականի ամենամյա հարցումը կրկին հաստատում է, որ Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը իր ապագան տեսնում է Եվրոպական Միությունում, ասվում է Վրաստանում ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ։

Հարցման համաձայն, եթե այսօր անցկացվեր հանրաքվե, 74%-ը կաջակցեր ԵՄ անդամակցությանը, մինչդեռ 80%-ը կարծում է, որ դա երկրին ավելի շատ օգուտ կբերի, քան վնաս։

«ԵՄ-ն մնում է Վրաստանի ամենահուսալի միջազգային գործընկերը, որին վստահում է քաղաքացիների 67%-ը։ ԵՄ աջակցության մասին իրազեկվածությունը մնում է բարձր՝ գերազանցելով 70%-ը։ Թվերից զատ, քաղաքացիները ԵՄ անդամակցությունը ընկալում են որպես խաղաղության և անվտանգության, իրենց երեխաների համար ավելի լավ ապագայի և կյանքի որակի բարելավման ուղի։ Այս արդյունքները ցույց են տալիս, որ ԵՄ-Վրաստան գործընկերությունը միայն քաղաքական չէ, այն հիմնված է վրաց բնակչության ցանկությունների և ձգտումների վրա», – ասվում է Վրաստանում ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ։