ԵՄ-ն կանչել է Բրյուսելում Ռուսաստանի դեսպանին՝ Կիևի վրա Ռուսաստանի հարձակման պատճառով
ԵՄ-ն կանչել է Բրյուսելում Ռուսաստանի դեսպանին՝ Կիևի վրա Ռուսաստանի հարձակման պատճառով

Կիևի վրա Ռուսաստանի հարձակման պատճառով Եվրոպական միությունը Բրյուսելում կանչել է Ռուսաստանի դեսպանին։

Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Անմիջապես զրուցեցի մեր գործընկերների հետ Կիևում ԵՄ պատվիրակությունից այն բանից հետո, երբ մեր շենքը վնասվել էր ռուսական հարվածի հետևանքով։ Ձեր հաստատակամությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային, ուժ է տալիս մեզ։ Ոչ մի դիվանագիտական առաքելություն չպետք է դառնա թիրախ։ Ի պատասխան՝ մենք կանչում ենք Ռուսաստանի դեսպանին Բրյուսելում», – գրել է Կալասը։

Հիշեցնենք, որ Կիևի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Հարվածներից վնասվել են բնակելի շենքեր, առանձնատներ, մանկապարտեզներ, ինչպես նաև ԵՄ պատվիրակության շենքը, Բրիտանական խորհրդի և «Ազատություն ռադիոյի» գրասենյակները։