ԵՄ-ն հայտարարում է, որ իրենք պատրաստ են Ռուսաստանից բնական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը
ԵՄ-ն հայտարարում է, որ իրենք պատրաստ են Ռուսաստանից բնական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը

Եվրամիությունը հայտարարել է, որ իրենք պատրաստ են Ռուսաստանից բնական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը։ Այս մասին, ըստ լրատվամիջոցի, հայտարարել է էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։

«Մենք լավ պատրաստ ենք դիմակայելու Ռուսաստանի կողմից գազի ծայրահեղ օգտագործմանը որպես զենք: Մենք չենք վախենում Պուտինի որոշումներից, մենք ռուսներին կոչ ենք անում կատարել պայմանագրերը, բայց եթե նրանք դա չկատարեն, մենք պատրաստ ենք արձագանքել»,- ասել է Ջենտիլոնին։

Ռուսական «Գազպրոմ» պետական ​​ընկերությունը սեպտեմբերի 2-ից դադարեցրել է բնական գազի մատակարարումը Եվրոպա՝ տեխնիկական պատճառներով։