Եվրամիությունը հաստատել է Ուկրաինային 3.2 միլիարդ եվրոյի հատկացման որոշումը։
Նոր տրանշը երկիրը կստանա Ukraine Facility մեխանիզմի միջոցով, որը նպատակ ունի ապահովել կայունություն Ուկրաինայում և պահպանել պետական կառույցների գործունեությունը։
Ընդհանուր առմամբ, նշված մեխանիզմը նախատեսում է 2024-2027 թվականների ընթացքում Ուկրաինային մինչև 50 միլիարդ եվրոյի տրամադրում։ Մինչ այժմ Կիևն արդեն ստացել է 6 միլիարդ եվրո միջանկյալ ֆինանսավորման տեսքով, 1.89 միլիարդ եվրո կանխավճար և երեք տրանշ՝ 4.2, 4.1 և 3.5 միլիարդ եվրոյի չափով։