ԵՄ-ն 90 օրով կդադարեցնի ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերը

16:00, 10.04.2025
FILE PHOTO: European Union flags flutter outside the European Commission headquarters in Brussels, Belgium, March 24, 2021. REUTERS/Yves Herman/File Photo

FILE PHOTO: European Union flags flutter outside the European Commission headquarters in Brussels, Belgium, March 24, 2021. REUTERS/Yves Herman/File Photo

Եվրամիությունը 90 օրով կասեցրել է Միացյալ Նահանգների դեմ մաքսատուրքերի սահմանումը։ Համապատասխան հայտարարությունը սոցիալական ցանցերում արել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Թրամփի հայտարարությունը։ Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ բանակցություններին։ Մեր անդամ պետությունների կողմից ուժեղ աջակցություն ստացած ԵՄ հակազդեցությունների փաթեթի վրա աշխատելուն զուգահեռ, մենք դրանք կդադարեցնենք 90 օրով։ Եթե բանակցությունները գոհացուցիչ չլինեն, մեր հակազդեցությունները ուժի մեջ կմտնեն։ Ինչպես արդեն ասել եմ, բոլոր տարբերակները մնում են սեղանին», – գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել էր, որ 90 օրով կասեցրել է տասնյակ երկրների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը։

Որոշման վերաբերյալ Դոնալդ Թրամփն ասել է. «Ես մի քանի օր է՝ մտածում եմ 90 օրով մաքսատուրքերը կասեցնելու մասին։ Մենք չենք ուզում վնասել այն երկրներին, որոնք դրա կարիքը չունեն։ Բոլորը ցանկանում են բանակցել»։

Նմանատիպ