ԵՄ դեսպանները պայմանավորվել են ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործել Ուկրաինային ռազմական օգնության համար

19:32, 08.05.2024

ԵՄ դեսպանները պայմանավորվել են ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործել Ուկրաինային ռազմական օգնության համար։ Այս մասին հայտնում է Եվրոպական խորհուրդը նախագահող երկիրը՝ Բելգիան։

«Այդ միջոցները կօգտագործվեն Ուկրաինայի վերականգնմանն աջակցելու և ռուսական ագրեսիայի համատեքստում ռազմական պաշտպանություն ապահովելու համար»,- ասվում է նրանց հայտարարության մեջ։

Եթե ​​ԵՄ առաջնորդները հաստատեն այս ծրագիրը, ապա Ուկրաինան կստանա մոտավորապես երեք միլիարդ եվրո։

Նմանատիպ