ԵՄ դեսպանները չվերթները հնարավորինս շուտ վերականգնելու մեծ ցանկություն են արտահայտում.- Նաթիա Թուրտավա
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրտավան Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելի նախաձեռնությամբ Եվրոպական միության երկրների դեսպանների հետ տեսակոնֆերանս անցկացրեց:
Առցանց կոնֆերանսին Նաթիա Թուրտավան ԵՄ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին մանրամասն տեղեկություններ է հաղորդեց Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի և դրա ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև համաճարակային ճգնաժամից դուր բերելու ռազմավարության, այդ թվում նոր ներդրումային քաղաքականության մասին:
Առցանց համաժողովին մասնակցում էին ԵՄ անդամ 20 երկրի դեսպաններ, էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարարներ Էկատերինե Միքաբաձեն և Գենադի Առվելաձեն:
Ըստ Նաթիա Թուրտավայի Վրաստանում հավատարմագրված դեսպանները շահագրգռված էին Վրաստանի զբոսաշրջության ոլորտի բացմամբ նոր ներդրումային քաղաքականությամբ:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը: